2018թ. փետրվարին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ստացել է 190 հեռախոսազանգ
2018թ. փետրվարին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող տեղեկատու հեռախոսահամարներով ստացվել է 190 հեռախոսազանգ:
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով 175 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ:
Նույն ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարներին ստացվել է 15 հեռախոսազանգ: Բոլոր դեպքերում ընկերության մասնագետները քաղաքացիներին պատշաճ խորհրդատվություն են տրամադրել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: