11377 դիտում
10:44 07-03-2018
Հերիք չի Քեմբրիջում է սովորում, դեռ ուզում է օգնել հայկական բանակին. ցինիզմի աստիճանը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ես այդպես էլ չհասկացա՝ այդ ո՞ր պահից է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ հայկական բանակին օգնելը դարձել է դատապարտելի, պախարակելի և անգամ ամոթալի երևույթ: Վերջին շաբաթներին ես հրապարակումներ եմ տեսնում, որոնց հեղինակները պնդում են, որ բանակին փողով, անվադողերով, լվացքի մեքենաներով կամ տուֆով օգնելը սխալ է: Թե հատկապես ո՞րն է այստեղ սխալը՝ այդպես էլ պարզ չդարձավ:
Եթե դրանով բացահայտվում է, որ հայկական բանակն օգնության կարիք ունի, ապա թույլ տվեք տեղեկացնել, որ օգնության կարիք ունեն աշխարհի բոլոր բանակները՝ այդ թվում այն երկրների, որոնց ռազմական բյուջեն տասնյակ միլիարդավոր դոլարների է հասնում: Այդ երկրներում էլ կան բազմաթիվ հիմնադրամներ և բարեգործական կազմակերպություններ, որոնք գումարներ և տարբեր իրեր են հավաքում բանակի համար, և դա, որքան հասկանում եմ, չի համարվում ոչ «մուրացկանություն», ոչ էլ «բոշայություն»: Հակառակը՝ բանակին օգնող կամավորները հպարտ են իրենց գործունեության համար, իսկ բանակն էլ շնորհակալ է նրանց: Այդ երկրների երկրորդական կայքերին և սոցցանցերին այնքան էլ ծանոթ չեմ, բայց ինձ չի թվում, որ բանակին օժանդակելուն ուղղված գործունեությունը դատապարտող խմբերը դուրս չեն գալիս «մարգինալ» շրջանակներից:
1991 թվականից սկսած Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հայերը՝ մեծահարուստ թե «շարքային», օգնել են բանակին՝ պետք չէ՞ր դա անել: Ծառուկյանն Արցախում զորամաս է կառուցում՝ դա դատապարտելի՞ է: Ապրիլյան պատերազմի ժամանակ մարդիկ վերադառնում էին «խոպանից»՝ իրենց հողը պաշտպանելու համար. գուցե նրանք է՞լ էին սխալ վարվում:
Վերջին երկու-երեք տարում մեզանում ձևավորվել է ամեն ինչ մերժող ու ամեն ինչ փնովող մարդկանց մի խումբ, որը դժվար թե մեծամասնություն կազմի մեր հասարակության մեջ, բայց այդ խումբը չափազանց ակտիվ է և հաջողությամբ կարողանում է իր այդ մոտեցումներին հակադրվողների «բերանին գալ» և նրանց «պորտը տեղը դնել»: Այդպիսով մեր հասարակության մեջ բարձրանում է քաղքենիության և ցինիզմի աստիճանը: Մեր իրավիճակում գտնվող երկրի համար այդ միտումները, ինձ թվում է, վտանգավոր են:
... Վերջերս ֆեյսբուքում կարդացի մեկնաբանություն մի հայաստանցի երիտասարդի մասին՝ հերիք չի Քեմբրիջում է սովորում, դեռ ուզում է օգնել հայկական բանակին: Իսկապես երկու մահացու մեղք միաժամանակ՝ չափից դուրս շատ է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1619 դիտում
12:08 18-02-2021
Հատուկենտ բացառություններ՝ ցինիզմի ֆոնին․ «Առավոտ»
977 դիտում
21:44 13-05-2015
Քեմբրիջում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին «Օրհանի ժառանգությունը» վեպի քննարկումը
2349 դիտում
23:21 03-05-2014
Կադիրովը Ուկրաինայի ՆԳ նախարարության պաշտոնական հայտարարությունը որակել է ցինիզմի գագաթնակետ
Այս բաժնից
1357 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1300 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7750 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով