2349 դիտում
23:21 03-05-2014
Կադիրովը Ուկրաինայի ՆԳ նախարարության պաշտոնական հայտարարությունը որակել է ցինիզմի գագաթնակետ
Վառված մարդկանց մեղադրել, որ իրենք իրենց են հրկիզել ցինիզմի գագաթնակետ է: Այս ամսին ասել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Իտար-Տասսի լրագրողին, մեկնաբանելով Ուկրաինայի ՆԳՆ պաշտոնական հաղորդագրությունը, որի համաձայն Օդեսայի Արհմիության տունը հրդեհել են շենքը գրաված ակտիվիստները, ինչ մասին վակայում են տեսանյութերը և ականատեսների պատմածները:
«Այդպես չեն վարվել նույնիսկ ֆաշիստները՝ սկզբում այրում են մարդկանց, փակելով ելքը, իսկ հետո հայտարարում են աշխարհին, որ նրանք իրենք են այրվող նյութերով տարաներ նետել »,-նշել է Կադիրովը ավելացնելով, որ դա ցինիզմի գագաթնակետ է:
«Տեսանյութ կա, ինչ որ մարդիկ, որոնց ես չեմ կարող անվանել աղջիկներ, ապակե տարաների մեջ լցնում են բենզին: Այնուհետև ֆաշիստ երիտասարդները նետում են այդ շշերը շենքի վրա, բռնկվում է առաջին հարկը, մարդիկ փրկվում են պատուհաններից դուրս նետվելով: Իսկ մեզ և ամբողջ աշխարհին հայտարարում են, որ այրվել են վերևի հարկերը: Ի՞նչ գնահատական կարելի է տալ այդ հայտարարությանը»,-ասել է Չեչնիայի նախագահը:
Նմանատիպ նյութեր
1800 դիտում
21:44 30-11-2020
Ժոան Լապորտա. Ցանկանում են «Բարսային» վերադարձնել համաշխարհային ֆուտբոլի գագաթնակետ
11374 դիտում
10:44 07-03-2018
Հերիք չի Քեմբրիջում է սովորում, դեռ ուզում է օգնել հայկական բանակին. ցինիզմի աստիճանը. «Առավոտ»
13424 դիտում
02:03 06-06-2020
Վարչապետի խոսնակի պատասխանն իր մեջ պարունակում է քաղաքական ցինիզմի ու շանտաժի ակնհայտ տարրեր. Իվետա Տոնոյան
Այս բաժնից
1327 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1180 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1165 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո