980 դիտում
21:44 13-05-2015
Քեմբրիջում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին «Օրհանի ժառանգությունը» վեպի քննարկումը
Ցեղասպանության մասին պատմող Ալին Օհանեսյանի «Օրհանի ժառանգությունը» վեպը ճանաչվել է Ամազոնի 2015 թվականի ապրիլ ամսվա լավագույն գիրքը: Այն նույն շարքում էր այնպիսի հեղինակավոր գրողների աշխատանքների հետ, ինչպիսին է Թոնի Մորիսոնը:
Վեպն արժանացել է բարձր գնահատականների բազմաթիվ գրախոսականներում, մասնավորապես՝ New York Times, Elle, Entertainment Weekly պարբերականների կողմից:
Գրքի հեղինակ Ալին Օհանեսյանը մայիսի 14-ին ներկա է գտնվելու Քեմբրիջի Porter Square Books-ում: Հայկական մշակութային հիմնադրամի և Ամարաս արվեստի դաշինքի համահովանավորությամբ՝ միջոցառումը կլինի անվճար, հաղորդում է Armenian Weekly պարբերականը:
Օհանեսյանը Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է, վեպը գրելու համար նա 6 տարի հետազոտումներ է անցկացրել, անգամ ճանապարհորդել է Օսմանյան կայսրության Սեբաստիա շրջանը, որտեղ տեղի էր ունեցել իր նովելի պատմությունը:
Վեպի սյուժեի համաձայն, գլխավոր հերոս Օրհան Թուրքօղլուն պապու մահանալուց հետո վերադառնում է Սեբաստիայի շրջանի Քարոդ գյուղ՝ մասնակցելու հուղարկավորությանը, և պարզում, որ իր պապը թողել էր ընտանեկան տունը բոլորովին անծանոթ Սեդա Մելքոնյանին, ով ապրում է Լոս Անջելեսի ծերանոցում: Քեմալին է մնում մի հին լուսանկարչական ալբոմ: Աանարդարությունը շտկելու մտադրությամբ՝ Օրհանը մեկնում է Լոս Անջելես: Այնտեղ նա ոչ միայն բացահայտում է Սեդայի թաքցրած պատմությունն, այլև պարզում, որ Սեդայի անցյալն այժմ սպառնում է քանդել իր ներկան: Եթե Սեդայի պատմությունը բացահայտվեր, այն ընդմիշտ կփոխեր Օրհանի՝ ինքն իր, իր ընտանիքի և իր երկրի հանդեպ վերաբերմունքը:
Նմանատիպ նյութեր
11377 դիտում
10:44 07-03-2018
Հերիք չի Քեմբրիջում է սովորում, դեռ ուզում է օգնել հայկական բանակին. ցինիզմի աստիճանը. «Առավոտ»
1540 դիտում
14:10 01-09-2022
Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ. Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Ալիևի հետ հանդիպման մասին
1029 դիտում
18:50 09-03-2015
«Հայոց ցեղասպանության ժառանգությունը 100 տարի անց» խորագրով խորհրդաժողով՝ Հաագայում
Այս բաժնից
1372 դիտում
23:40 03-02-2025
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն
1237 դիտում
22:59 03-02-2025
Փաստաբանները բողոքի ակցիա կանեն. Փաստաբանների պալատի հայտարարությունը
961 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին