4557 դիտում
09:43 07-03-2018
Միգրացիոն պետական ծառայության պետը արտադրական նշանակության շինություն ունի. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Եգանյանը թվով վեց անշարժ գույք ունի՝ երկու բնակարան, երկու ավտոտնակ և մեկական այգետնակ ու արտադրական նշանակության շինություն: Նրան է պատկանում նաև «NISSAN MAXIMA 3.0» մակնիշի ավտոմեքենան:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 29 հազար 290 ամերիկյան դոլար, իսկ դրամական միջոցները՝ 10 հազար 500 ԱՄՆ դոլար և 5 միլիոն 200 հազար դրամ:
Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձերից ու վարձակալության դիմաց ստացված վճարներից՝ ընդհանուր կազմելով 17 միլիոն 982 հազար դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
13625 դիտում
22:28 31-10-2018
Խոչընդոտները միգրացիոն ոլորտում հանվել են. Պուտինը միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ է ստորագրել
18898 դիտում
10:16 22-03-2018
Մաքսայինի աշխատակից Աստղիկ Միրոյանը ունի 67 միլիոն դրամ, 2 բնակարան, 1 շինություն, TOYOTA RAV. «Փաստ»
Այս բաժնից
1657 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1288 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»