110597 դիտում
21:46 06-03-2018
Վրաերթ Երևանում. 25-ամյա կին վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի. վիրավորին առաջինը օգնության է հասել Ոստիկանության գնդապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցում 25-ամյա Անի Մարտիրոսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 DR 899 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ, Ալբերտ նազարյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասում էին, որ վրաերթի ենթարկվածին առաջինը օգնություն են ցուցաբերել այդ պահին նշված փողոցով անցնող Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստակամության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ, ով, ըստ ականատեսների, ահազանգել է 1-03, իսկ հետ, երբ վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, հոգեբանական օգնություն է ցուցաբերել կին վարորդին:
[b]Վրաերթի ենթարկվածին և վարորդին առաջինը օգնության ձեռք մեկնած՝ Ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանն է[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0550590001520359427549963.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+