Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
Մարտի 6-ին, ժամը 17:15-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհին հարակից հանդամասում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Սևան-Մարտունի ավտոճանապարհի 34-րդ կմ-ին հարակից հանդամասից արգելափակումից դուրս են բերել «ԵրԱԶ» մակնիշի 35 AN 579 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Մարտի 6-ին, ժամը 13:35-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի ափին՝ Սալոյի վանք կոչվող տարածքի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել УАЗ մակնիշի 23 UL 386 պետհամարանիշով ավտոմեքենան: