2207 դիտում
21:58 06-03-2018
Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Մարտի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՌԴ-ում, համատեղության կարգով՝ Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեոնիդաս Մարկիդիսին:
Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ներկայումս բարձր մակարդակի վրա գտնվող հայ-կիպրական հարաբերությունները նրա պաշտոնավարման ընթացքում ավելի կզարգանան: Նախարարը կարևորեց երկու երկրների միջև տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը, ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը, գերակա խնդիրներն ու անելիքները:
Կիպրոսի դեսպանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ զրույցի համար և նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ տպավորված է: «Կիպրոսում հայկական կազմակերպված համայնք կա, որի ներկայությունը շատ կարևոր է երկրի կայունության պահպանման համար: Հայերը շատ մեծ ներդրում ունեն երկրի քաղաքական, տնտեսական, մշակույթի և կրթության բնագավառներում», - հավելեց դեսպանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ 2018 թվականը Հայաստանի համար շատ կարևոր հոբելյանական տարի է. նշվելու են Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100, Երևանի 2800 ամյակները, և վստահություն հայտնեց, որ միջոցառումներ, ցուցահանդեսներ կկազմակերպվեն նաև Կիպրոսում:
Նմանատիպ նյութեր
2439 դիտում
17:45 21-06-2017
Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպանին
1813 դիտում
20:10 23-01-2018
Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին
7737 դիտում
21:28 21-05-2018
Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին
Այս բաժնից
5602 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
811 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ