3507 դիտում
16:18 06-03-2018
ՀՀ ԱԳ փոխնախարարը Ժնևում ներկայացրել է Հայաստանում կայուն զարգացման նպատակների ազգայնացմանն ու իրականացմանն ուղղված քայլերը
Մարտի 1-2-ին Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի Կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային համաժողովը, որի բարձրաստիճան հատվածին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը:
Համաժողովին ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհդրի նախագահ Մարի Չատարդովան, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր տնօրեն Օլգա Ալգայերովան, մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։
Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ կայուն զարգացման նպատակների կարևորությանը, Հայաստանում կայուն զարգացման նպատակների ազգայնացմանն ու իրականացմանն ուղղված քայլերին և դրանց՝ Հայաստանի ազգային գերակայությունների, 2030 թվականի ռազմավարական տեսլականի և բարեփոխումների հետ համապատասխանեցմանը։
Նախարարի տեղակալը ընդգծեց, որ Հայաստանն, ի թիվս 47 այլ երկրների, 2018 թվականի հուլիսին Նյու Յորքում իր առաջին կամավոր ազգային դիտարկումն է ներկայացնելու Տնտեսական և սոցիալական խորհրդի շրջանակներում կայանալիք բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում։
Նմանատիպ նյութեր
913 դիտում
18:50 27-09-2024
Քննարկվել է ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքը
7002 դիտում
17:46 01-12-2017
Կառավարությունում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1570 դիտում
22:59 31-12-2024
Խաղաղության տարիները շարունակական լինեն, մնացածը կստեղծենք միասին․ Արայիկ Հարությունյան
1429 դիտում
22:33 31-12-2024
Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ