18597 դիտում
09:23 06-03-2018
Չանել այդ բանը. Արմեն Սարգսյանը մերժում է շքախմբային առաջարկները. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն առանձնապես ոգևորված չէ, որ իրեն այսուհետ ուղեկցելու է անվտանգության աշխատակիցների ստվար խումբ` ավտոմեքենաների կորտեժով, հարց, որն անմիջապես քննարկվել-լուծվել է նրա ընտրությունից վայրկյաններ անց:
Նախընտրական ողջ ընթացքում նա մերժել է բոլոր այդ կարգի առաջարկները, հանդիպումների գնացել մեն-մենակ: Իսկ Գյումրի կատարած այցի ժամանակ` քաղաքի մատույցներում իրեն ողջունելու կանգնած մարզպետ-քաղաքապետ-պաշտոնյաներին, որոնք նրան աղ ու հաց տալուց հետո ցանկացել են նաև ուղեկցել, խնդրել է «չանել այդ բանը», իսկ երբ այցելել է Գյումրու դպրոցներից մեկը, տեսել է, որ ոստիկաններ կան կանգնած, անչափ զարմացել է:
Ի դեպ, այս օրերին որոշվում է նաև, թե որտեղ է ապրելու նոր նախագահը՝ կառավարական առանձնատա՞նը, թե՞ Կոզեռնի թաղամասի իր հարմարավետ տանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2859 դիտում
15:46 08-04-2015
Բաքուն մերժում է ԼՂ հակամարտությունը կարգավորելու բոլոր առաջարկները. Է. Նալբանդյան
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը