211652_close_icon
views-count3435 դիտում article-date 20:08 05-03-2018

ՀՀԿ-ն դառնում է ներքին ժողովրդավարություն ունեցող կուսակցությո՞ւն. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանն իր [url=https://www.facebook.com/menua1/posts/1578399018895834]ֆեյսբուքյան էջում[/url] գրում է. Վերջին շրջանում տարբեր ռանգի հանրապետականներ հայտարարում են , որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նաև շարքային կուսակցական է և պարտավոր է ենթարկվել կուսակցության որոշումներին: Եթե նույնիսկ այդ հանրապետականները նման հայտարարություններ են անում՝ ունենալով մեկ նպատակ, որպեսզի Սերժ Սարգսյանը ապրիլից հետո դառնա վարչապետ՝ պետք է գիտակցեն, որ նման հայտարարություններով սկզիբ են դնում ՀՀԿ-ի ներսում ժողովրդական սկզբունքների կայացմանը ,ինչը նշանակում է ,որ ՀՀԿ-ի քաղաքական էլիտան պետք է սկսի հաշվի նստել շարքային հանրապետականների կարծիքի հետ: Եթե ՀՀԿ-ի ներսում իսկապես ժողովրդավարական սկզբունքներ սկսեն գործել, ապա ավելի քան 100 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ում նույն մարդը չի կարող 20 տարի մնալ նախարար կամ պատգամավոր , մի պաշտոնյան պաշտոնից պաշտոնի տեղափոխվի կամ էլ իր ազգուտակին տեղավորի կարևորագայուն պաշտոններին, քանզի 100 հազար մարդու մեջ բացառվում է,որ չլինեն տարիներով պաշտոնների կամ մանդանտների տիրացած և իրականում որևէ հաջողություն սեփական երկրին և կուսակցության համար այդպես էլ չբերած կուսակցականներից ավելի խելացի և պատրաստված մարդիկ ... Եթե ՀՀԿ- ի ներսում իսկապես ժողովրդավարական արժեքներ գործեն, ապա կուսակցության անունից պաշտոնների գնացող և կարճ ժամանակում հարստացած պաշտոնյաները պետք կարողանան 100 հազար իրենց կուսակիցներին բացատրել, թե ինչպես են հարստացել, իսկ դա այդքան էլ հեշտ չէ: Մի խոսքով՝ ես ուրախ կլինեմ, եթե իմ կուսակցության ներսում որոշումները կայացվեն միմիայն ներքևից վերև , և վստահ եմ, որ նման պարագայում ՀՀԿ-ի այսօրվա էլիտայի մեծ մասը ուղղակի չեն մնա ոչ կուսակցական, ոչ էլ պետական զբաղեցրած դիրքերում: Եվ ամենակարևորը` ՀՀԿ-ի շարքերում իսկապես շատ են բանիմաց, կրթված, պատասխանատվության զգացում ունեցող մարդիկ, ովքեր ցանկացած պահի կարող են փոխարինել տարիներ շարունակ նախարար, փոխանախարար , պատգամավոր , դպրոցի տնօրեն կամ այլ պաշտոն զբաղեցնող և բավականին հարուստ ապրող հանրապետականների: Վահրամ Բաղդասարյանը վստ՞ահ է,որ 100 հազար հանրապետականները հենց իրեն են տեսնում ՀՀԿ-ի ֆրակցիայի ղեկավարի պաշտոնում և այսպես շարունակ...

Նմանատիպ նյութեր