7238 դիտում
16:37 05-03-2018
Ֆրանսիան դատապարտում է նմանատիպ ցանկացած հայտարարություն. Լաքոտը՝ Ալիևի հայտարարության մասին
Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացին: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երեւանը «վերադարձնելու» վերաբերյալ հայտարարություններին:
«Ծանոթ եմ այդ հայտարարությանը: Դրան հետևել է Ֆրանսիայի պաշտոնական հայտարարությունը: Կարևոր է փաստել, որ Ֆրանսիան իր հակազդեցությունը ցույց է տվել այդ հայտարարությանը: Կարևոր է հղում կատարել Ֆրանսիայի պաշտոնական այդ հայտարարությանը, որով դատապարտում է նմանառիթ ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացին: Այն երկիմաստ չէր: Ֆրանսիան իր կարծիքը հստակ հայտնեց»,-ընդգծել է դեսպանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ին իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում երկրի Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Երևանը, Զանգեզուրը և Սևանը (Գյոչե) «մեր պատմական տարածքներն են, և ադրբեջանցիներին պետք է վերադարձնենք այդ հողերը»: Դա մեր ռազմավարական նպատակն է, որին մենք պետք է աստիճանաբար մոտենանք այդ նպատակին»։
Իլհամ Ալիևի հայտարարության վերաբերյալ դիրքորոշում էր հայտնել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրներից Ֆրանսիան՝ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում փետրվարի 20-ին հրապարակած հաղորդագրությունում կոչ անելով «զերծ մնալով ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը»:
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
16:30 17-03-2021
Ռազմագերիները պետք է վերադարձվեն. Լաքոտը Ադրբեջանում պահվող հայ գերիների և ՄԽ համանախագահների այցի մասին
Այս բաժնից
478 դիտում
17:41 06-05-2024
Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է
493 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ