46593 դիտում
12:20 05-03-2018
Խոշոր ավտովթար Երևանում. Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող թունելում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող թունելում, բախվել են Երևան քաղաքի բնակիչ՝ 73-ամյա Գառնիկ Տոնոյանի վարած Mercedes մակնիշի 35 ԼA 580 համարանիշի և Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Հայկ Զեյնալյանի վարած Opel Vectra մակնիշի 30 ՕԼ 446 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, և դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժիշկների օգնությունից, քանի որ իրենց լավ են զգում։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթախահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատանքները ղեկավարող ՃՈ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ մի մասն էլ 2 ամսով փակել է Երևանի քաղաքապետարանը՝ այնտեղ ջրահեռացման խողովակներ փոխելու նպատակով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+