211652_close_icon
views-count5822 դիտում article-date 12:06 05-03-2018

Երգը լսողին կստիպի հուզվել, ապրել, հիշել. Գևորգ Բարակազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am

Էջմիածնեցի Գևորգ Բարակազյանը օրերս հանդիսատեսի դատին ներկայացրեց իր երկրորդ տեսահոլովակը: «Միթե» երգը երիտասարդ ստեղծագործողի հերթական լուրջ աշխատանքն է, որի ստեղծման գործում մեծ ներդրում ունեն Գևորգի ընկերները: [url=http://www.aravot.am/2018/03/05/940701/]Aravot.am[/url]-ի հետ զրույցում Գևորգ Բարակազյանը պատմեց երգի, տեսահոլովակի նկարահանման, երգի ստեղծման մասին. «Տեսահոլովակն իմ երկրորդ աշխատանքն է: Բավականին երկար, բայց հաճելի ընթացք ունեցավ: Երգը լսողին կստիպի հուզվել, ապրել, հիշել: Գուցե հարցեր առաջանան, որոնց պատասխանները լսողն ինքը կգտնի: «Միթե»-ն վերացական, ենթատեքստային և խիստ անհատական բացատրություն ունի: Յուրաքանչյուր լսող ինքը կգտնի միթեի պատասխանը: Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Աղասի Գևորգյանն է, ռեժիսորը Սպարտակ Ավետիսյանը գործիքավորումը Հովսեփ Երեմյանը: Իսկ բեմականացման և գլխավոր հերոսուհու կերպարում հանդես է եկել պարուհի Ռիմա Բաղդասարյանը»: [img]http://st0.shamshyan.com/editor/0388377001520237036272663.jpg[/img] Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Աղասի Գևորգյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երգը վաղուց կար,բայց այն գտավ ճիշտ հասցեատիրոջը՝ Գևորգին: [img]http://st0.shamshyan.com/editor/0191965001520237071873743.jpg[/img] Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/03/05/940701/]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր