Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է 2018 թ. փետրվար ամսվա ամփոփ վիճակագրությունը
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվար ամսվա ընթացքում Ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 10605 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 1700 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 103 բողոքի:
2018 թվականի փետրվար ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 6783 քաղաքացի: