Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մարտի 4-ին, ժամը 09:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: