6540 դիտում
22:57 03-03-2018
Լեհաստանը մտադիր է Գերմանիայից 850 մլրդ դոլար փոխհատուցում պահանջել
2-րդ Համաշխարհային պատերազմում Գերմանիայի հասցրած վնասը Լեհաստանին գնահատվում է 850 մլրդ դոլար: Հենց նման գումար պետք է Վարշավան Բեռլինից պահանջի՝ որպես փոխհատուցում, հայտարարել է լեհական սեյմի փոխհատուցումների հարցերով հանձնաժողովի նախագահ Արկադիուշ Մուլյարչիկը:
Նրա խոսքերով, հանձնաժողովը լեհական կառավարությանը կներկայացնի զեկույց փոխհատուցման արժեքի մասին, որը Լեհաստանը կարող է պահանջել Գերմանիայից:
«Մենք խոսում ենք հսկայական, սակայն համարժեք գումարների մասին՝ քայքայված քաղաքիների, գյուղերի, տնտեսության և արդյունաբերության դիմաց: Մեր երկրի կորսված ժողովրդագրական պոտենցիալի համար», հավելել է Մուլյարչիկը:
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանից փոխհատուցում պահանջելն անիմաստ է, քանի որ վերջինս չի հարգում միջազգային իրավունքը:
Նշենք, որ ավելի վաղ Վարշավան Գերմանիային ավելի համեստ պահանջներ էր ներկայացրել. 48,8 մլրդ դոլար փոխհատուցում: Իր հերթին Բեռլինում փոխհատուցումների հարցը համարում են ամբողջությամբ փակված, քանի որ Լեհաստանը մինչև 1953 թվականը փոխհատուցում էր ստանում ԳԴՀ-ից, մինչև որ դրանցից ԽՍՀՄ-ի հետ միասին չհրաժարվեց:
Նմանատիպ նյութեր
3508 դիտում
15:44 02-09-2017
Լեհաստանը մտադիր է ռազմական փոխհատուցում պահանջել նաև Ռուսաստանից
3906 դիտում
22:58 05-09-2017
Լեհաստանը 2030 թվականին մտադիր է բանակին հատկացնել 155 մլրդ դոլար
1037 դիտում
13:02 08-04-2015
Հունաստանը Գերմանիայից 279 մլրդ եվրոյի չափով փոխհատուցում է պահանջում
Այս բաժնից
463 դիտում
15:27 28-04-2024
ՌԴ ՀՕՊ համակարգը գիշերը ոչնչացրել է ուկրաինական 17 անօդաչու. ՊՆ
523 դիտում
14:49 28-04-2024
ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը
481 դիտում
14:17 28-04-2024
Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է նոր կամիկաձե անօդաչուի մասին