Պուտինը ԱՄՆ-ից ռուսական կողմից ընտրություններին միջամտելու վերաբերյալ ապացույցներ է պահանջել
Ռուսաստանը պետք է ուսումնասիրի ապացույցները և ինքնուրույն որոշում կայացնի այն անձանց նկատմամբ, որոնց Վաշինգտոնը մեղադրում է 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մեջ։
Ինչպես հաղորդում է Tass-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նշենք, որ ամերիկյան իշխանությունները ՌԴ 13 քաղաքացիների և ռուսական 3 ընկերությունների կասկածում են նախագահական ընտրություններին միջամտելու մեջ։
«Մենք չենք կարող պատասխանել այդ մեղադրանքներին, եթե վերջիններս ռուսական որևէ օրենք չեն խախտել։ Մեզ տվեք փաստաթղթեր, մեզ տեղեկատվություն տվեք»,-ասել է ՌԴ նախագահը։