Արսեն Վենգեր. Կիրակի օրը տեղի ունեցածը ազդեց խաղի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է ԱՊԼ-ի 28-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (0:3):
«Կարծում եմ, մենք շատ աշխատեցինք, սակայն անվստահ խաղացինք. դա երևում է հանդիպման սկզբում, ինչի համար էլ պատժվեցինք: Պետք էր 11մ հարվածն իրացնել, սակայն մենք հերթական անգամ այն չկարողացանք իրացնել: Արդյունքում մենք պարտվեցինք ներկա պահին Անգլիայի ուժեղագույն թիմին:
Մենք պետք է խոստովանենք, որ «Սիթին» մեզանից ուժեղ է: Եվ այն, որ նրանք հսկայական առավելությամբ առաջատար են, պատահական չէ:
Ինչ վերաբերում է տրիբունաներում քիչ հանդիսականներին, ապա կիրակի օրը տեղի ունեցածը («Արսենալը» Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում 0:3 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին») ոգևորություն չի առաջացնում: Բացի այդ, եղանակն էլ իր դերը խաղաց», ասել է Վենգերը: