Արսեն Վենգեր. Տեղի ունեցածը պարզապես խայտառակություն է. տեսանյութ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 6-րդ տուրում «Չելսիի» հետ խաղից (0:2) հետո անդրադարձել է հանդիպման առանցքային դրվագին, երբ «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստայի ստոր արարքից հետո հանդիպման մրցավարը դաշտից հեռացրեց «Արսենալի» պաշտպան Պաուլիստային:
«Բացարձակապես չեմ հասկանում այսօրվա իրավիճակը: Կոստային երկու անգամ պետք է դաշտից հեռացնեին:
Տեսեք, թե ինչ եղավ սկզբից: Կոստան միտումնավոր հարվածե Կոսելնիի դեմքին: Նա սադրանք կազմակերպեց, նա ամեն խաղում էլ իրեն ագրեսիվ է պահում: Ու նրա այդպիսի վարքագիծը արդյունք է տալիս մրցավարների թուլության պատճառով:
Այն, որ «Արսենալի» կազմում երկու խաղացող հեռացրին, իսկ Կոստան մնաց դաշտում, պարզապես խայտառակություն է» ասել է Վենգերը:
Նշենք, որ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը սպասարկում էր Մայքլ Դինի մրցավարական անձնակազմը: