2027 դիտում
22:47 01-03-2018
Լիբանանում Հայաստանի դեսպանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի ամսվա միջոցառումների նվիրված մամուլի ասուլիսին
Փետրվարի 26-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը մասնակցեց Ազգային թանգարանում կազմակերպված մամուլի ասուլիսին, որը նվիրված էր Լիբանանում Ֆրանկոֆոնիայի ամսվա (մարտ) շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումներին։
Մամլո ասուլիսին, որը նախագահում էր Լիբանանի մշակույթի նախարար Ղաթթաս Խուրին: մասնակցում էին նաև Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Ռումինիայի և Ուրուգվայի դեսպանները, որոնք ներկայացրին Ֆրանկոֆոնիայի շաբաթվա ընթացքում իրենց կողմից նախաձեռնված միջոցառումները:
Իր խոսքում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը տեղեկացրեց 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի և Հայաստանում անցկացվելիք այլ միջոցառումների վերաբերյալ: Դեսպանն անդրադարձավ նաև Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում Լիբանանում ՀՀ դեսպանության և ՀԲԸՄ համագործակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին:
Նմանատիպ նյութեր
3195 դիտում
21:48 31-03-2017
Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից միջոցառումներ են կազմակերպվել Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում
4892 դիտում
12:45 06-10-2018
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստով
Այս բաժնից
445 դիտում
14:59 12-12-2024
ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին
562 դիտում
14:18 12-12-2024
Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան