3195 դիտում
21:48 31-03-2017
Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից միջոցառումներ են կազմակերպվել Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում
Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում մարտի 30-ին Բեյրութի USJ (Saint Joseph University) համալսրանում Լիբանանի մշակույթի նախարար Ղաթաս Խուրիի հովանու ներքո Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության համագործակցությամբ տեղի ունեցավ Երևանի կոնսերվատորիայի ուսանող, լիբանանցի ջութակահար Իհաբ Ջամալի համերգը: Համերգին ներկա էին պետական հաստատությունների, դիվանագիտական կորպուսի, ակադեմիական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ:
Բացման իր խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը կարևորեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությունը և դրա շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը` տեղեկացնելով նաև Հայաստանի կողմից 2018թ. գագաթնաժողովի հյուրընկալման մասին:
Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ այս միջոցառումն իր մեջ լավագույնս արտացոլում է Ֆրանկոֆոնիայի երկու հիմնական նպատակները՝ «մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության ուժեղացում», «ժողովուրդների մերձեցում փոխճանաչման միջոցով»: Այն միտված է հայ և լիբանանցի ժողովուրդների մշակութային առնչությունների ավանդույթների շարունակմանը և առավել ամրապնդմանը:
Տեղեկանք: Լիբանանում Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում ՀՀ դեսպանությունը ՀԲԸՄ հետ համագործակցությամբ մարտի 8-ին կազմակերպել էր նաև երեկո` նվիրված լիբանանահայ երաժիշտ Պողոս Ջելալյանին։ Նախատեսված են նաև մի շարք այլ միջոցառումներ:
Նմանատիպ նյութեր
2024 դիտում
22:47 01-03-2018
Լիբանանում Հայաստանի դեսպանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի ամսվա միջոցառումների նվիրված մամուլի ասուլիսին