1991 դիտում
20:42 01-03-2018
Հայտարարվում է Երևանին նվիրված երգի համահայկական մրցույթ. Առաջին մրցանակը՝ 1 մլն դրամ
Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը ՀՀ սփյուռքի նախարարության գործընկերությամբ, Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնակատարություններին ընդառաջ հայտարարում են Երևանին նվիրված երգի համահայկական մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել հայ և օտարազգի կոմպոզիտորներ ու երգահաններ՝ առանց տարիքային սահմանափակման:
Յուրաքանչյուր հեղինակ իրավունք ունի ներկայացնելու մեկ երգ (ցանկացած լեզվով)՝ առավելագույնը 5 րոպե տևողությամբ։
Մրցույթին ներկայացվող երգը չպետք է հնչած լինի որևէ նախագծում կամ մրցույթում:
Երգերը պետք է ներկայացնել նոտագրված՝ կլավիր տարբերակով և պարտիտուրով (ցանկալի է նաև ձայնագրված):
Լավագույն ստեղծագործությունները կհնչեն մրցույթի գալա համերգում՝ կենդանի նվագակցությամբ ու կատարմամբ, որի շրջանակում կշնորհվեն համապատասխան մրցանակներն ու դրամական պարգևները:
Հայտերն ընդունվում են ս.թ. մարտի 1-ից հուլիսի 15-ը:
Սահմանվում է՝
Առաջին մրցանակ - 1 մլն դրամ
Երկրորդ մրցանակ - 700 հազար դրամ
Երրորդ մրցանակ - 500 հազար դրամ
Էլ. հասցե՝ [email protected], [email protected]
[b]Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ (+37410) 52-42-92, (+37443) 52-42-92 հեռախոսահամարներով կամ այցելել Հայաստանի կոմպոզիտորների միություն՝ ք. Երևան, Դեմիրճյան 25, երկրորդ հարկ:
[/b]
Նմանատիպ նյութեր
2837 դիտում
22:59 01-03-2018
Հայտարարվում է Երևանի մասին պիեսի՝ թատերգության մրցույթ. Առաջին մրցանակը՝ 800 հազար դրամ
5976 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
1221 դիտում
13:25 17-01-2015
Հայտարարվում է «Ես ուսանող եմ» խորագրով լուսանկարների միջազգային մրցույթ
Այս բաժնից
667 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին
2914 դիտում
20:58 03-02-2025
Գյումրիում 1,5 տարեկան տղան կոյուղի մաքրող հեղուկ է խմել ու հայտնվել հիվանդանոցում․ aravot.am
850 դիտում
20:08 03-02-2025
Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր