211652_close_icon
views-count2660 դիտում article-date 22:59 01-03-2018

Հայտարարվում է Երևանի մասին պիեսի՝ թատերգության մրցույթ. Առաջին մրցանակը՝ 800 հազար դրամ

Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի գրողների միությունը Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնակատարություններին ընդառաջ հայտարարում են Երևանի մասին (ներառյալ Ուրարտական շրջանը) պիեսի՝ թատերգության մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել դրամատուրգներ, հեղինակներ՝ առանց տարիքային սահմանափակման: Մրցանակակիր լավագույն պիեսը կբեմադրվի Երևանի թատրոններում: Հայտերն ընդունվում են ս.թ. մարտի 1-ից մինչև հունիսի 1-ը: Մրցույթի մասնակիցները պետք է իրենց աշխատանքները ներկայացնեն երկուական տպագիր օրինակով և էլեկտրոնային տարբերակով: Սահմանվում է՝ Առաջին մրցանակ - 800 հազար դրամ Երկրորդ մրցանակ - 500 հազար դրամ Երրորդ մրցանակ - 300 հազար դրամ Էլ. հասցե՝ [email protected] Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+37410) 56-45-70 հեռախոսահամարով կամ այցելել Հայաստանի գրողների միություն՝ ք. Երևան Բաղրամյան պող. 3, երկրորդ հարկ:

Նմանատիպ նյութեր