211652_close_icon
views-count3369 դիտում article-date 17:30 01-03-2018

Հայաստանում Քրեակատարողական բժշկության կենտրոն է ստեղծվելու

Կառավարությունն այսօր որոշել է ստեղծել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ: Սահմանվել է, որ կենտրոնի գործունեության առարկան է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումը և վերականգնումը: Արդյունքում կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալների պատշաճ որակով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, բժշկական անձնակազմի մասնագիտական անկախությունը:

Նմանատիպ նյութեր