18636 դիտում
11:53 11-02-2022
Ահազանգ ոստիկանությանը. յուրացման դեպքեր՝ «Սևան», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում և «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ում. aravot.am
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության ՔՈԳ վարչություն ահազանգ է ստացվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Սևան», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության հսկողության վարչության կողմից իրականացված ստուգումների արդյունքներով՝ նշված քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար սննդով ապահովելու նպատակով «Ռեդի Սթեդի» ՍՊ ընկերության և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության միջև 2020-ի նոյեմբերի 17-ին կնքված պայմանագրի հիման վրա ընկերությունը հատկացված 1.357.800.000 ՀՀ դրամ գումարի դիմաց մատակարարել է սահմանված չափորոշիչներից էականորեն տարբերվող սնունդ:
Ըստ ահազանգի՝ նաև խախտումներ են գրանցվել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորաբաժանումներում, մասնավորապես հայտնաբերվել է քրեակատարողական հիմնարկներում պահվող, պետության իրավազորության ներքո գտնվող անձանց համար նախատեսված 476.000 դրամ արժողության դեղորայքի և բժշկական պարագաների անհամապատասխանություն՝ դրանց փաստացի առկայության և փաստաթղթային մնացորդների հետ: Այս առիթով ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նմանատիպ նյութեր
2573 դիտում
17:17 29-05-2019
ՀՀ դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում
1521 դիտում
16:38 15-04-2019
Խախտումներ և բացթողումներ ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում. դատախազությունը շարունակում է ՔԿՀ-ներում ստուգումները
3377 դիտում
15:35 11-04-2019
«Վարդաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալների համար ցուցադրվել է ռեժիսոր Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմը
Այս բաժնից
325 դիտում
16:24 15-11-2024
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ինկվիզիցիա են կատարում, մեղադրանքում նրան վերագրված գործողություն չկա. փաստաբան
541 դիտում
15:49 15-11-2024
ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը. ՊԵԿ