211652_close_icon
views-count2066 դիտում article-date 21:23 28-02-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 27-ից 28-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերն էլ բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 12, խարդախության 8, անձի առևանգման, յուրացման և խուլիգանության 2-ական, կողոպուտի ու ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր