ՀՀԿ-անները հերթական անգամ կրակն են ընկել առողջապահության նախարարի պատճառով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները հերթական անգամ կրակն են ընկել ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի որոշումների պատճառով:
Արգելված վայրերում ծխելու համար նախատեսված մեծ չափի տուգանքների թեման մի կերպ «սգացնելուց» հետո այժմ ՀՀԿ-անները չգիտեն՝ ինչպես պաշտպանել Ալթունյանի հերթական նորամուծությունը, որով այսուհետ դեղատներից մեծ թվով դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականների վրդովմունքն այնքան մեծ է, որ նրանք դա չեն թաքցնում անգամ հարցազրույցների ժամանակ՝ դեմ արտահայտվելով այդ որոշմանը, իսկ նախկինում մշտապես փորձել են մեղմացնել իրենց թիմակցի սխալները:
«Ժողովուրդ»-ին նաև հայտնի դարձավ, որ մասնավոր զրույցներում նրանք էլ ավելի դաժան են՝ դժգոհելով, որ Լևոն Ալթունյանն իր աշխատասենյակում նստած որոշումներ է ընդունում, իսկ հետո իրենք ստիպված են մեկնաբանել դա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]