H1N1 տեսակի վարակի եւ թոքաբորբի պատճառով ուսումնական հաստատություններում հնարավոր է արձակուրդները հերթական անգամ երկարաձգվեն. Առողջապահության նախարար
Հայաստանում H1N1 տեսակի վարակից մահվան 18 դեպք է գրանցվել:
Սուր շնչառական վարակով 1230 դեպքերից հունվարի 18-ի դրությամբ հիվանդանոցներում մնացել է 982-ը, արհեստական շնչառության ապարատին միացված է մնում թոքաբորբով 7 մարդ հիվանդ։
124 հղիներից այս պահին բժիշկների հսկողության տակ գտնվում 94 հղի: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Սուր շնչառական հիվանդություններով վարկված երեխաների թիվը 1066-ից հասել է 890 –ի: Ի դեպ, նախարարը չբացառեց, որ ուսումնական հաստատություններում արձակուրդները ևս մեկ անգամ երկարաձգվեն: Հարցը քննարկման փուլում է:
Նախարարը կոչ արեց խուսափել ֆիզիկական սերտ շփումներից: