2863 դիտում
21:18 27-02-2018
Ստորագրվեց համագործակցության հուշագիր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՌԴ «Երիտասարդական ռեսուրս կենտրոն» կազմակերպության միջև
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Ռուսաստանի Դաշնության «Երիտասարդական ռեսուրս կենտրոն» դաշնային պետական կազմակերպությունը փետրվարի 27-ին ստորագրեցին ռազմավարական համագործակցության հուշագիր։
Համաձայնագիրը նպատակ ունի կողմերի միջև զարգացնել միջազգային համագործակցությունը, սատարել երիտասարդ առաջնորդների նախաձեռնություններին, աջակցել առողջ ապրելակերպի, գիտության և կրթության, պետական կառավարման, կամավորության և այլ ոլորտներում փոխգործակցությանը։
«Երիտասարդական ռեսուրս կենտրոն» դաշնային պետական կազմակերպության տնօրեն Ալեքսեյ Լյուբցովը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարևորեց հայաստանյան գործընկերների հետ գործակցությունը, որը նախապատմություն ունի, սակայն այսօր արդեն պաշտոնական հիմքերի վրա է դրվում։ Պարոն Լյուբցովը նկատեց, որ Հայաստանում իրենք ունեն գործընկերներ, սակայն շահագրգռված են նրանց շրջանակն ընդլայնելու, ինչը կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նկատեց, որ հիմնադրամի և ՌԴ «Երիտասարդական ռեսուրս կենտրոն» դաշնային պետական կազմակերպության միջև արդեն կայացած համագործակցության փորձը ավելի ծանրակշիռ, առարկայական ու հիմնավոր են դարձնում ստորագրված փաստաթուղթը։ «Այսօրվա համաձայնագիրը իրավաբանորեն ամրագրում է բոլոր այն հնարավորությունները և ցանկությունները, որ ունեն կողմերը։ Առավել քան համոզված եմ, որ գործակցությունը լինելու է արդյունավետ ու անհրաժեշտ երկու երկրների երիտասարդների համար»,- ասաց պարոն Տեր-Հովակիմյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համաձայնագրի կետերը, անդրադարձ եղավ ՌԴ և ՀՀ երիտասարդների մասնակցությամբ առաջիկա ծրագրերին։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
659 դիտում
16:27 13-05-2015
Հայաստանի և Ղազախստանի միջև կրթության ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրվեց
Այս բաժնից
787 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
730 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
847 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին