211652_close_icon
views-count3079 դիտում article-date 19:45 27-02-2018

ՍԱՊԾ թույլտվությունների ու հավաստագրերի համար դիմում-հայտերը կարելի է ներկայացնել առցանց. ՊԵԿ-ը դասընթացներ է կազմակերպում տնտեսվարողների համար

Պետական եկամուտների կոմիտեի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում ներդրված «ՍԱՊԾ թույլտվությունների» համակարգի շնորհիվ ավտոմատացվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության ներքո գտնվող ապրանքների համար տրամադրվող թույլտվությունների ու հավաստագրերի համար դիմում-հայտերի ներկայացման գործընթացը: Էլեկտրոնային եղանակով հայտերի ներկայացման գործընթացին ծանոթացնելու նպատակով ՊԵԿ ուսումնական կենտրոնում ԱՏԳ իրականացնողների համար դասընթացներ են սկսվել: Ներդրված համակարգը տնտեսվարողներին հնարավորություն է ընձեռում ցանկացած վայրից՝ առանց ժամանակային սահմանափակման՝ էլեկտրոնային եղանակով ՍԱՊԾ ուղարկելու ներմուծման կամ արտահանման թույլտվություն ստանալու հայտ՝ միաժամանակ ներկայացնելով նաև բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: ԱՏԳ իրականացնողները դիմումի ընթացքին կարող են հետևել համակարգի և էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով: Թույլտվությունը ստանալուն պես նրանք կարող են այն կիրառել մաքսային մարմնի էլեկտրոնային այլ համակարգերում, քանի որ դրանք նույնպես հանդիսանում են մեկ պատուհան համակարգի մաս: Հիշեցնենք, որ նախկինում տնտեսվարողը ներմուծում կամ արտահանում իրականացնելու համար նախ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն թղթային եղանակով ներկայացնում էր ապրանքն ուղեկցող բոլոր փաստաթղթերը, այնուհետև, որոշ ժամանակ անց, ԱՏԳ իրականացնողը կրկին ներկայանալով ՍԱՊԾ՝ ստանում էր համապատասխան թույլտվություն՝ այն ներկայացնելով մաքսային մարմիններին: Սակայն շտկումների կամ լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության դեպքում՝ տնտեսվարողը ստիպված էր լինում նորից այցելել ՍԱՊԾ՝ պահանջվող փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու համար: [b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր