211652_close_icon
views-count1036 դիտում article-date 21:41 28-11-2022

Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներն աջակցություն ստանալու համար կարող են առցանց դիմում ներկայացնել

ՀՀ տարածքի նկատմամբ 2022 թ․ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները 500 հազար դրամ միանվագ աջակցություն ստանալու համար արդեն իսկ կարող են առցանց եղանակով դիմում ներկայացնել։

Այս մասին հայտնում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ կամ մուտք գործել socservice.am կայքէջ, ընտրել «Առցանց դիմումներ», ապա «Սոցիալական ապահովություն առցանց դիմումներ», այնուհետև սեղմել «ՀՀ Կառավարության կողմից աջակցության տրամադրման առցանց դիմումներ» պատուհանի վրա և «Վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» պատուհանի «Դիմումի մուտքագրում» բաժնում լրացնել պահանջվող տվյալները։

Նախարարությունից հիշեցնում են, որ միջոցառման շահառուները ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձինք են, ովքեր բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ: Ֆինանսական օգնությունը կտրամադրվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից՝ շահառուի էլեկտրոնային դիմումի հիման վրա:

Նմանատիպ նյութեր