Եթե չհասնենք դատական իշխանության անկախության, հիմնական խնդրի լուծումը կմնա օդում կախված. Գագիկ Հարությունյան
Բարձրագույն դատական խորհուրդն օժտված չէ արդարադատական գործընթացին միջամտելու լիազորությամբ. նա կարող է օգտվել առկա գործիքակազմից, որը վերաբերում է կարգապահական վարույթներին, որակի գնահատմանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է իշխող կոալիցիայի կողմից ԲԴԽ-ի առաջին կազմ անդամի թեկնածու առաջադրված, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, պետք է այստեղ մտցնել մշտադիտարկման մեխանիզմ՝ վերլուծելու ընդհանրապես ինչ է տեղի ունենում, որտեղ են բացերը:
Գ. Հարությունյանը նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը որպես անկախ մարմին պետք է նպաստի դատական համակարգի անկախությանը՝ օգտագործելով իր գործառույթները: «Եթե մենք դրան չկարողացանք հասնել, միևնույն է, հիմնական խնդրի լուծումը կմնա օդում կախված»: