211652_close_icon
views-count2735 դիտում article-date 17:34 27-02-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 26-ից 27-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման և զենք-զինամթերքի առգրավման 1-ական դեպք։ Բացահայտվել է գողության և խարդախության 14-ական, անձի առևանգման, յուրացման, հարկերից խուսափելու, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 14-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր