Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները փետրվարի 26-ին, ժամը 18.20-ին, Երևան քաղաքի Հերացու փողոցից բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գարիկ Մ.-ին, որը փետրվարի 26-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]