211652_close_icon
views-count777 դիտում article-date 16:17 13-06-2016

Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Հունիսի 11-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային և Շենգավիթի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արտյոմ Դ.-ն, ով մայիսի 23-ից «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր