Մոսկվայում աննախադեպ ցուրտ եղանակ է սպասվում. օդի ջերմաստիճանը Մերձմոսկվայում մինչև -35 աստիճան կկազմի
                        Մոսկվայում և մարզում աննախադեպ ցրտեր են սպասվում: Այս մասին հայտնել է տեղի Արտակարգ  իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը:
Բնակիչներին պաշտոնապես  զգուշացրել են փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը մինչև -35 աստիճան ցրտի մասին: 
Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և բնապահպանական մոնիտորինգի կենտրոնական վարչություն» հիմնարկի կողմից արված եղանակի կանխատեսմանը՝  փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը Մերձմոսկովյան շրջանում մինչև -35 աստիճան օդի ջերմաստիճանի նվազում է սպասվում, իսկ Մոսկվայում միչև -20 աստիճան:
Փրկարարները խորհուրդ են տվել հնարավորության դեպքում մնալ տանը և դուրս գալուց առաջ տաք հագնվել: Մասնավորապես, խորհուրդ  է տրվում հագնել  2 զույգ տաք գուլպա, դրսում խուսափել արագ տեղաշարժվելուց, քայլել դանդաղ և ցանկալի է  շնչել նույնպես դանդաղ՝ քթով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

