211652_close_icon
views-count2027 դիտում article-date 20:16 26-02-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 23-ից 26-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 23-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքերն էլ բացահայտվել են։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է խարդախության 22, գողության 19, անձի առևանգման, յուրացման, դրամանենգության և ապօրինի ծառահատման 2-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, հարկերից խուսափելու և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6 և կոպոտուտի 1 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 26-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր