Իրաքում դատարանը 16 թուրք կանանց մահվան է դատապարտել
Իրաքյան դատարանը Թուրքիայի 16 քաղաքացիների՝ կանանց, մահվան է դատապարտել՝ նրանց մեղադրելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարելու մեջ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Դատարանը գտել է, որ բոլոր 16 կանայք ԻՊ անդամներ են, ամուսնացած են ԻՊ գրոհայինների հետ, նյութապես աջակցել են նրանց, ինչպես նաև օգնել ահաբեկչություններ իրականացնել։
Դատավճիռը վերջնական չէ և կարող է բողոքարկվել։