211652_close_icon
views-count4283 դիտում article-date 09:15 26-02-2018

Հանրապետության մի շարք քաղաքներում թույլ ձյուն է տեղում. հորդորվում է մարզեր երթևեկել միայն ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Լոռու մարզի Սպիտակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր