3969 դիտում
09:46 16-12-2017
Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. վարորդներին հորդորվում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դեկտեմբերի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
391 դիտում
18:59 16-05-2024
ՆԳ նախարարը և ՄՄԿ փոխտնօրենը խոսել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ աշխատանքների մասին
382 դիտում
18:47 16-05-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրենին
397 դիտում
18:35 16-05-2024
ԱԺ-ում հյուրընկալվել է Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխը