3852 դիտում
13:43 24-02-2018
Նոր մեթոդի ներդրում՝ Հայաստանի ԼՕՌ պրակտիկայում
ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական համալիրի դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայում արդեն ներդրվել են լազերային վիրահատություններ ԼՕՌ օրգանների հիվանդությունների կապակցությամբ:
Առաջին անգամ Հայաստանում հաջողությամբ իրականացվեց տոնզիլէկտոմիա՝ Revolix տուլիումային լազերի կիրառմամբ: Իր առանձնահատուկ պարամետրերի շնորհիվ Revolix տուլիումային լազերը գործնական կիրառման լայն հնարավորություն է տալիս օթորինոլարինգոլոգիայի բոլոր ոլորտներում:
Կոկորդի ուռուցքների և նշիկների հատման (#տոնզիլէկտոմիա) պարագայում Revolix-ը անգերազանցելի է, որտեղ բացահայտում է իր յուրահատուկ հնարավորությունները՝ հյուսվածքների հատման տեղում հրաշալի հեմոստազով։ Այն չի առաջացնում լայնածավալ այրվածքային նեկրոզ կտրվածքի շրջանում, քանի որ թափանցում է 1 միլիմետրից ավելի քիչ խորությամբ, ինչը հատկապես կարևոր է տոնզիլէկտոմիայի իրականացման ընթացքում:
Բացի դա, տուլիումային լազերը բացարձակապես անարյուն ազդեցություն է ունենում քթի լորձաթաղանթի վրա, առաջացնելով լորձաթաղանթի կրճատում և փափուկ հյուսվածքների կոագուլյացիա։ Սահմանային և հարակից հյուսվածքները մնում են մաքուր և հեշտ են տարբերակվում։ Անատոմիական կաուցվածքները լիարժեք պահպանվում են՝ հետվիրահատական վերքի նվազագույն բորբոքմամբ։
Revolix լազերը հատուկ մշակված է առավել քիչ ինվազիվ միջոցարումների և վիրաբուժական միջամտությունների անցկացման, բժիշկների և հիվանդների պահանջների բավարարման համար: Այն մեր օրերում հասանելի ամենաժամանակակից լազերային տեխնոլոգիան է: Մեթոդի ներդրման նպատակով մասնագետներն անցել են լազերային օթորինոլարինգոլոգիայի վերաբերյալ վերապատրաստման հատուկ դասընթացներ և վարժանքներ Սանկտ Պետերբուրգի ակադեմիկոս Ի.Պ. Պավլովի անվան Առաջին պետական բժշկական համալսարանի՝ լազերային վիրաբուժության առաջատար կենտրոնում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1004 դիտում
13:12 22-06-2015
Առաջին քայլեր` կրծքագեղծի վիրահատության նոր մեթոդի կիրառման
554 դիտում
13:56 06-10-2015
Քննարկվել են կրծքագեղծի վիրահատության նոր մեթոդի ներդրման մանրամասները
1393 դիտում
15:35 14-03-2017
Ֆրանսիան կողմ է կարգավորման ցանկացած մեթոդի, որը կողմերին զերծ կպահի բռնությունների նոր ալիքից. Շարպանտիե
Այս բաժնից
1009 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
634 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
622 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար