ՄԱԿ ԱԽ-ում չեն կարողացել հայտարարի գալ Սիրիայում հրադադարի վերաբերյալ բանաձևի շուրջ
Նյու Յորքում նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Սիրիայում հրադադարի վերաբերյալ բանաձևի քվեարկությունը հետաձգվել է և կկայանա այսօր։ Այդ մասին հայտնում է Tass-ը։
ԱԽ-ի անդամներին չի հաջողվել լուծել վիճարկելի հարցերը և վերջնական համաձայնության գալ փաստաթղթի շուրջ, որը պետք է դրվեր քվեարկության։
ՄԱԿ ԱԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ Ուլոֆ Սկոիգի խոսքով՝ Նյու Յորքի ժամանակով երեկոյան փաստաթուղթը պետք է պատրաստ լինի քվեարկության և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Բանաձևը ներկայացրել են Շվեդիան և Քուվեյթը։ Այն նախատեսում է 30-օրյա հրադադար՝ Սիրիայի ողջ տարածքում։ Ընդունվելու դեպքում ուժի մեջ պետք է մտնի 72 ժամից։ Իսկ 48 ժամ անց պետք է սկսվի մարդասիրական օգնության տրամադրումը և շրջափակումից հանվեն Արևելյան Գուտա, Յարմուկ, Ֆուա և Կեֆրայն շրջանները։