211652_close_icon
views-count1325 դիտում article-date 13:51 23-09-2016

Լավրովն ու Քերրին այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ Սիրիայի հրադադարի հարցում

Ռուսաստանին ու ԱՄՆ-ին չի հաջողվել պայմանավորվել Սիրիայի հրադադարը վերականգնելու շուրջ, հաղորդում է BBC-ն։ «Մենք չենք կարող դուրս գալ և ողջ աշխարհին ասել, որ պայմանավորվել ենք, քանի որ դա այդպես չէ»,-մեջբերում է Associated Press-ը ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքը։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԵՄ-ից և Մերձավոր ԱՐևելքից ժամանած բարձրաստիճան դիվանագետներ։ Իսկ Սիրիայի հարցով ՄԱԿ-ում ներկայացուցիչ Սռաֆան դե Միստուրան բանակցությունները բնութագրել է որպես «երկար, ցավոտ և հուսահատեցրած»։ Նրա խոսքով՝ առաջիկա ժամերմ ու օրերը ծայրահեղ կարևոր են լինելու խաղաղ գործընթացի համար։ Քերրին նշել է, որ վստահության վերականգնման համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք, ովքեր շարունակում են մարտական գործողությունները օդում, դադարեցնեն դա անել, Լավրովն էլ հայտարարել է, որ ընդդիմությունը նույնպես պետք է դադարեցնի գործողությունները։

Նմանատիպ նյութեր