211652_close_icon
views-count4818 դիտում article-date 09:25 24-02-2018

Վակուում կառաջանա. «Ծառուկյան» խմբակցությունը չի միանա «Ելք»-ի նախաձեռնությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ծառուկյան» խմբակցությունը որոշել է չմիանալ ՀՀ նախագահի ընտրության կարգի սահմանադրականությունը պարզելու համար «Ելք» խմբակցության նախաձեռնությանը: ՍԴ-ին դիմելու համար անհրաժեշտ է 21 ստորագրություն, սակայն «Ելք»-ն ունի 9 մանդատ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե իրենց որոշման մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չկա: «Մենք իրավաբանորեն խորհրդակցեցինք, քննարկեցինք և գտնում ենք, որ սահմանադրականության խնդիր կա, կա որոշակի տարընթերցման տեղիք տվող դրույթ, բայց դա իմ կարծիքով, որպես իրավաբան եմ ասում, բավարար չէ: Մենք քանի որ սովորություն չունենք անհեռանկարային հարցերին մասնակցել ընդամենը մասնակցելու համար, որոշեցինք ձեռնպահ մնալ», – նշեց նա: Մինչդեռ նույն խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց. «Մենք նպատակահարմար չենք համարում, որովհետև Սահմանադրությամբ դա լուծված է, կառաջանա վակուում: Այսինքն՝ իրենց ասածը որն է, որ նոր նախագահ ընտրվի, հետո նոր գնանք դրա՞ն: Իրավաբանական պրոբլեմ կառաջանա, ինչու է հիմա, որովհետև, եթե ապրիլից հետո գործող նախագահի լիազորությունները դադարում են, չենք կարող վակուում թողնել և նախագահ չունենալ», – նշեց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր