Արսեն Վենգեր. Տեղի ունեցածը մրցակցի թերագնահատման արդյունք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչ փուլում «Էսթերսունդի» հետ խաղի (1:2) արդյունքը:
«Նման արդյունքը պայմանավորված է մրցակցի թերագնահատմամբ և խաղում անբավարար կենտրոնացածվածությամբ:
Մենք լավ էինք պատրաստվել «Էսթերսունդի» հետ հանդիպմանը, քանի որ բավական փորձ ունենք՝ հասկանալու համար, որ նման խաղերում պետք է հստակ կատարել աշխատանքը:
Մրցակիցը լավ խաղաց, բայց իմ ֆուտբոլիստները իրավիճակին ճիշտ արձագանքեցին և արժանապատվորեն անցկացրեցին երկրորդ խաղակեսը», ասել է Վենգերը: