3256 դիտում
15:47 22-02-2018
Արցախում հունվարին պետբյուջեի մուտքերը եղել են ռեկորդային. 88.9 տոկոսով գերակատարում է արձանագրվել
Ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գերազանցել են ռեկորդային` 88.9 տոկոսով: Այս մասին «[url=http://artsakhpress.am/arm/news/81307/]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը՝ ավելացնելով, որ պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով:
«2018 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 2 մլրդ 981 մլն դրամ` պլանավորված 2 մլրդ 600 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 14.7 տոկոսով կամ 381 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 88.9 տոկոսով կամ ավելի քան 1 մլրդ 402 մլն դրամով, որից 923 մլն 900 հազ. դրամ գումարը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» հանքագործական ընկերության կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 478 մլն 700 հազ դրամը` ապահովվել է հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում»,- ասել է Ա. Հարությունյանը:
ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալը տեղեկացրեց նաև, որ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 2 մլրդ 469.9 մլն դրամը կամ 82.9 տոկոսը ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլրդ 176.3 մլն դրամի կամ 74.5 տոկոսի դիմաց:
Նմանատիպ նյութեր
1146 դիտում
12:11 01-07-2021
ՊԵԿ-ը այս տարվա 1-ին կիսամյակում ապահովել է 750.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ. 7,5 %-ով գերակատարում է եղել
735 դիտում
20:20 27-12-2014
Պետբյուջեի մուտքերը տնտեսական քաղաքականության արդյունք պետք է լինեն, այլ ոչ թե նպատակ. ԼՂՀ վարչապետ
1236 դիտում
09:40 06-09-2022
Ովքե՞ր են ապահովում պետբյուջեի «հավելյալ» մուտքերը․ «Փաստ»
Այս բաժնից
613 դիտում
12:32 11-01-2025
Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմ
637 դիտում
11:48 11-01-2025
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով
694 դիտում
10:57 11-01-2025
ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները․ Ժան-Նոել Բարոն․ «Ամերիկայի ձայն»