slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
«Հայաստանը սիրում են ճանաչելով». Էդուարդ Շարմազանով
211652_close_icon

«Հայաստանը սիրում են ճանաչելով». Էդուարդ Շարմազանով

views-count2426 դիտում article-date 12:11 22-02-2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 21-ին հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտություն բաժնի դասախոսների եւ ուսանողների հետ, ովքեր Ազգային ժողովում էին ուսումնաճանաչողական այցի շրջանակում: ԱԺ փոխնախագահի տեղակալի հետ ծավալված զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների իրականացման շարժառիթներին, խորհրդարանական կառավարման համակարգի առավելություններին, իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, ՀՀ նախագահի եւ վարչապետի ընտրության կարգին, ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին, երկրի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն խնդիրներին: Անդրադառնալով արտաքին քաղաքական գործընթացներին՝ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների իրականացրած քայլերը եւ մոտեցումները: Նրա խոսքով՝ նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ մեր երկիրը միակն է, որն անդամակցում է ԵԱՏՄ-ին եւ համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության եւ Արցախի անկախության ճանաչման գործընթացներում ունեցած ձեռքբերումներին: Խոսելով ազգային արժեքների պահպանման կարեւորության մասին՝ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ յուրաքանչյուր հայի առաքելությունը պետք է լինի Հայաստանում ապրելու եւ երկիրը շենացնելու գիտակցումը: «Հայաստանը սիրում են ճանաչելով»,-ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը՝ հորդորելով երիտասարդներին ամեն օր զարգացնել գիտելիքները Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության վերաբերյալ, հպարտանալ նշանավոր հայորդիներով եւ մեծարել նրանց:

Նմանատիպ նյութեր