211652_close_icon

Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի խորհրդակցություն է անցկացվել Բուխարեստում

views-count7242 դիտում article-date 22:03 21-02-2018
Փետրվարի 20-ին Ռումինիայում Լիբանանի դեսպանի կեցավայրում տեղի ունեցավ Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի (GADIF) խորհրդակցություն, որին մասնակցում էր Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Ֆրանկոֆոնիայի օրվա միջոցառումները, ինչպես նաև այս հոկտեմբերին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու զուգահեռ միջոցառումները: Դեսպան Մինասյանը նաև առանձնազրույց ունեցավ GADIF-ի նախագահ, Ռումինիայում Լիբանանի դեսպան Ռանա Մոքադդեմի հետ՝ քննարկելով Ֆրանկոֆոնիայի շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցության հեռանկարները:

Նմանատիպ նյութեր