Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող օգնությունը կազմում է ամսական 860 դրամ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետարանը ՀՀ սահմանների պաշտպանության և մարտական գործողությունների ժամանակ զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին ամեն տարի տրամադրում է միանվագ օգնություն:
Քաղաքապետարանը յուրաքանչյուր ընտանիքի տարեկան տրամադրել է միանվագ 10.300 դրամ, որը բաժանելով ամիսների՝ կկազմի շուրջ 860 դրամ:
Ինչ սկզբունքով է Վանաձորի քաղաքապետարանը բաժանում այդ գումարը, քանի հոգու է բաժանում, ինչ նպատակով են զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքները ծախսում սիմվոլիկ այդ գումարը, պարզել է ՀԺ-ն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]